Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անձը բավական խոստումնալից է. ՀՀ նորընտիր 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
«Ճիշտ է` Հանրապետական կուսակցության թեկնածուն է, բայց հանրապետական չէ: Անձը, որ որոշվել է, շատ քաղաքականացված էլ չէ: Այդ առումով` կարծում եմ, որ ճիշտ մոտեցում է»,- ասաց նա:
Մարգարյանը նաև կարծիք հայտնեց, որ Արմեն Սարգսյանը կաշկանդված չի լինի իր աշխատանքում:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի` անփոխարինելի լինելուն` նա նշեց. «Երբեք մենք չենք ասել, որ անփոխարինելի է: Չկա որևէ անձ, որ անփոխարինելի լինի»:
Հարցին` ո՞վ կարող է փոխարինել Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում, Մարգարյանը պատասխանեց.«Եթե մենք ունենայինք մեծամասնություն, դաշնակցական թեկնածու կներկայացնեինք»:
Հարցին էլ` ՀՀԿ-ից ինչ-որ մեկին տեսնո՞ւմ է վարչապետի պաշտոնում, պատասխանեց. «Ես գործ չունեմ Հանրապետականի գործի հետ, ես մեր կուսակցության մասին կարող եմ խոսել: Մենք գործընկեր ենք, բայց մեր տեսակետը մեր տեսակետն է, նրանց տեսակետն էլ նրանց տեսակետն է»:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե չի հավակնի վարչապետի պաշտոնին, Մարգարյանն ասաց, որ հավակնել բառը բավական առաձգական է: «Կարող ես տարբեր մեկնաբանություններ տալ: Եթե նույնիսկ ինքը հավակներ, բայց ՀՀԿ-ն չուզեր, ի՞նչ կլիներ, չէր ընտրվի չէ՞: Նա իր հավակնությունների մասին է խոսել, ոչ թե` ՀՀԿ-ի»,- ասաց նա:
Լրագրողները կրկին հետաքրքրվեցին` ո՞ւմ է տեսնում վարչապետի պաշտոնում, Մարգարյանն ասաց. «Ես եթե կարողանայի վարչապետի թեկնածու ընտրել, դաշնակցական թեկնածու կընտրեի, եԵթե չեմ կարող` հարգում եմ մեծամասնության տեսակետը: Ում կորոշեն, կընդունենք: Կոալիցիոն պայմանագրի մեջ գրված է, որ վարչապետի թեկնածուին ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը»:
Նա հավելեց նաև, որ ճիշտ կուսակցականը պետք է ենթարկվի կուսակցության որոշումներին: