|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հուլիսի 17-ին ոստիկանության Մասիսի բաժնում նյութեր են ստացվել, որ հուլիսի 16-ին, ժամը 13.55-ին, «ձախից գագաթոսկրի գծային կոտրվածք անցումով, գանգի հիմ, գլխուղեղի սալջարդ կոնդազյան հեմոռագիկ օջախ, աջ ճակատային բլթում» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել 1992 թ. ծնված Արթուր Հ.-ն, որը վնասվածքը ստացել է տանը վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության ծառայողները պարզել են, որ հուլիսի 15-ին, ժամը 22.00-ի սահմաններում, 1993 թ. ծնված Արթուր Ս.-ն և 1992 թ. ծնված Արթուր Հ.-ն Մասիսի կենտրոնական հրապարակի հետնամասում գումարային հարցի շուրջ վիճաբանել են Արթուր Հ.-ի հետ, քաշքշել իրար, որի ընթացքում Արթուր Ս.-ն բռունցքով մեկ անգամ հարվածել է Արթուր Հ.-ի դեմքին. վերջինս վայր է ընկել, գլուխը հարվածել գետնին և ստացել նշված վնասվածքը:
Արթուր Ս.-ն և Արթուր Հ.-ն հրավիրվել են բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին: