Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կառավարության վաղվա նիստում ներկայացվելու է որոշման նախագիծ, համաձայն որի` տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը համալրվում է ևս մեկ պաշտոնով, այն է` ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը:
Հիմնավորումը հետևյալն է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության գործառութային առաքելությունն ուղղակիորեն ենթադրում է նաև վերջինիս գործունեության ընթացքում գաղտնիության որոշակի մակարդակի ապահովում: Առաջարկվող նախագծով արծարծվող մտահոգությունը պայմանավորված է այն իրողությամբ, որ տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություն ունեցող սուբյեկտների շարքում անհասկանալի պատճառներով Հատուկ քննչական ծառայության պետը դեռևս չի նախանշվել:
Առկա իրավակարգավորման բացը խնդիրներ է առաջացնում այն իմաստով, որ ստացվում է` նախաքննական մարմնի ղեկավարը, ով իր պաշտոնեական առաքելությամբ առնչվում է հենց խնդրո առարկա բնույթի տեղեկատվությանը, անմիջականորեն տիրապետելով այն, ի պաշտոնե չունի տեղեկությունը պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություն: Կարծում ենք, առկա բացի վերացման օբյեկտիվ անհրաժեշտությունն ակնհայտ է, որի ապահովմանն է միտված սույն նախագծի ներկայացումը:
Նախագծի ընդունումը նպատակ ունի ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին ընդգրկել տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկում, որով իրավունք կվերապահվի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստեղծել պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու ենթակա տեղեկությունների ցանկը: