Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ի տեղեկություններով` այսօր կառավարությունում ոչ պաշտոնական հանդիպում է տեղի ունեցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի միջեւ. մեր թղթակիցը տեսել է կաթողիկոսի մեքենան կառավարության շենքի մուտքի մոտ: Խոսակցության թեման, ենթադրվում է, եղել են մեռելոցները:
Նշենք, որ տեւական ժամանակ է` Հովիկ Աբրահամյանը փորձում է տաղավար տոների հաջորդ օրը, որը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, ոչ աշխատանքային է` մեռելոցների անցկացման համար, աշխատանքային դարձնել: Հիշեցնենք, որ վերջին անգամ՝ Վարդավառին հաջորդող երկուշաբթի օրը ոչ աշխատանքային սահմանելիս կառավարության արտահերթ նիստի ժամանակ հնչել են մի շարք փաստարկներ՝ արտասահմանյան գործընկերների հետ աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև գործարար հատվածի համար առաջացող տարբեր խնդիրների հետ կապված: Հարցի վերաբերյալ ներկայացվել են նաև առաջարկություններ:
Արձագանքելով` վարչապետ Աբրահամյանը նշել էր, որ կիսում է տնտեսվարողների մտահոգությունները, և հանձնարարել էր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ խորհրդարանական քաղաքական ուժերի, Հայ Առաքելական եկեղեցու և գործարար աշխարհի հետ քննարկել հարցը՝ առաջիկայում միասնական մոտեցում ձևավորելու համար: