|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր՝ հուլիսի 8-ին, դիտահորի փլուզում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Տիգրան Առաքելյանը իր վարած Hyundai մակնիշի 34 OM 744 համարանիշի ավտոմեքենայով Հալաբյան 23 շենքի բակից դեպի Հալաբյան փողոց է դուրս եկել: Այդ պահին «ԱրմենՏել» ՓԲ ընկերության դիտահորը փլուզվել է, և ավտոմեքենան ընկել փոսը, հայտնում է Shamshyan.com-ը: Զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի վայրում հավաքվածները պատմում էին, որ արդեն 2 շաբաթ է` ինչ նշված հատվածում փոս էր գոյացել և զանգահարել են «ԱրմենՏել» ՓԲ ընկերություն, սակայն ոչ ոք չի արձագանքել, ինչի հետևանքով էլ այսօր տեղի ունեցավ փլուզումը: Ժամանել էին նաև «ԱրմենՏել» ՓԲ ընկերության մասնագետները, ովքեր հայտարարում էին, որ դիտահորը շուրջ 30 տարվա հնություն ունի, բետոնե հատվածը մաշվել է և տեղի է ունեցել փլուզում, ով մեղավոր է թող դատարանի որոշումով և օրենքով պատասխանատվություն կրի:
Մանրամասները` այստեղ: