կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-27 13:26
Հասարակություն

Պապիս հայրն ու երկու եղբայրը զոհվել են Ցեղասպանության ժամանակ

Պապիս հայրն ու երկու եղբայրը զոհվել են Ցեղասպանության ժամանակ

Արմենակ Փափազյանի պատմությունը

1890 թ., Ռոդոստո

Մարինե Հովսեփյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի պատմությունը:  Նրա հայրը ՝ Կարապետ Փափազյանը, մեծ գերդաստան է ունեցել: Նրանք ապրել են Էրզրումում: Կարապետը և նրա երկու զավակը զոհվել են 1915 թվականին՝ Եղեռնի ժամանակ, իսկ ընտանիքի մնացած անդամները կորցրել են իրար և սփռվել աշխարհով մեկ:

 

«Մայրս 1915 թվականի Ցեղասպանության զոհերի ժառանգներից է: Նրա հայրը՝ Արմենակ Կարապետի Փափազյանը, ծնվել է 1890 թվականին Թուրքիայի Ռոդոստո քաղաքում, տեղահանվել և բնակություն հաստատել Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում: Պապիկիս հայրը ՝ Կարապետ Փափազյանը, մեծ գերդաստան է ունեցել: Նրանք ապրել են Էրզրումում: Կարապետը և իր երկու զավակը զոհվել են 1915 թվականին՝ Եղեռնի ժամանակ, իսկ ընտանիքի մնացած անդամները կորցրել են իրար և սփռվել աշխարհով մեկ:


Պապիս մայրը ՝Թագուհի Փափազյանը, որդիների՝ Արմենակի, Հրանտի և աղջիկներից Անժելայի հետ բնակվել են Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում, մյուս աղջիկը՝ Մանիկ Փափազյանը, ապրել է Ֆրանսիայում, իսկ Արմենուհի Փափազյանը՝ Ամերիկայի Կալիֆորնիա նահանգում: Արմենակ Փափազյանը սովորել է Սոֆիայի բժշկական ինստիտուտում: Ուսանողության տարիներին գերի է ընկել թուրքերին և ենթարկվել ահավոր կտտանքների՝ մի գիշերվա մեջ աքցանով հանել են բոլոր ատամներն ու եղունգները:

Հրաշքով փրկվելով նրանցից՝ նա և իր ուսանող ընկերը զինվորագրվել են Անդրանիկի ազատագրական ջոկատում և կռվել թուրքերի դեմ: 1946 թվականին նա հայրենադարձվել է Հայաստան և բանկություն հաստատել Լոռվա Դսեղ գյուղում, որտեղ ամուսնացել է Դսեղ գյուղի բնակչուհի Մարգո Ռամազյանի հետ և ունեցել երկու աղջիկ՝ Հայկուշ Արմենակի Հովսեփյան (ամուսնական ազգանունը) և Թագուհի Արմենակի Քոչարյանը(ամուսնական ազգանունը):

 

Մայրս կարծում է ,որ ԱՄՆ-ի Արևելյան Թեմի Առաջնորդ Խաժակ Պարսամյանն իր հորաքրոջ՝ Արմենուհի Փափազյանի որդին է, սակայն նրանք երբեք չեն հանդիպել»: