Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով խորհրդարանական լսումների ժամանակ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին: Նա նախ իր զայրույթը հայտնեց, որ ՀԷՑ-ի տնօրեն Բիբինը չի ներկայացել լսումներին, մանավանդ, որ նա հիմնական զեկույց ուներ:
«Պարոն Բիբինի բացակայությունը համարում եմ ուղղակի արհամարհանք, լկտի վերաբերմունք ՀՀ օրենսդիր մարմնի նկատմամբ: Եթե նա այնքան ողջախոհ ու ադեկվատ է, որ ժամանակ է գտնում ու լրատվական գործակալություններին հարցազրույցներ է տալիս եւ հերթական անգամ չի ընդունում իր մեղքը, ապա կարող էր գալ այստեղ ու բարի լիներ հարցերին պատասխանել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նա նաև տարակուսեց Նազարյանի այն հայտարարության կապակցությամբ, որ ԲՀԿ խմբակցության հետ քննարկումների ժամանակ ԲՀԿ-ականները առաջարկություններ են ներկայացրել ու ողջունել:
«Տպավորություն կարող է ստեղծվել, թե մենք ողջունում ենք սակագնի բարձրացումը: Խնդրում եմ մանրամասնեք` ինչի մասին է խոսքը, որովհետև հանրությունը տեխնիկական խնդիրների մեջ հաստատ չի խորանա ու սխալ տպավորություն կստանա, թե մենք ինչ-որ բան ենք ողջունել այդ քննարկման ժամանակ»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ երկու մասնագիտական առաջարկություն է ներկայացրել՝ էներգետիկ համակարգի առողջացման ու այնպիսի մեխանիզմների ներդրման ուղղությամբ, որոնք կնպաստեին հոսանքի գնի իջեցմանը, սակայն ՀԾԿՀ-ն չի ընդունել ԲՀԿ-ի առաջարկները:
Ռոբերտ Նազարյանը նշեց, որ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն է ներկայացրել: «Եթե Միքայել Մելքումյանը չի ներկայացնում ԲՀԿ-ն...»,- շարունակեց նա:
Հիշեցնենք, որ Yerkir.am-ի հետ զրույցում ՀԷՑ-ի մամլո խոսնակ Նատալյա Սարջանյանը նշել էր, որ Բիբինն ԱԺ գնալու անհրաժեշտություն չի տեսել: