|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով լսումներն են, որին մասնակցելու են ԱԺ պատգամավորները, նախարարները, բազմաթիվ ՀԿ-ներ, շահագրգիռ կողմեր, ՀԷՑ-ի ներկայացուցիչներ: Հիմնական զեկույցներ ունեն ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Ուշագրավ է, որ ՀԷՑ նախագահ Եվգենի Բիբինը չի ժամանել այս լսումներին:
Մինչ լսումները` Yerkir.am-ը փորձեց հարցեր ուղղել ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին, ով հրաժարվեց հարցերին պատասխանել` միաժամանակ ասելով, որ ոչ մի հարց անպատասխան չի մնալու: Հարցերին պատասխանելուց հրաժարվեց նաև էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:
Yerkir.am-ի դիտարկմանը, որ Բիբինը մեղադրել է կառավարությանը, Երվանդ Զախարյանն արձագանքեց. «Դա Բիբինի իրավունքն է»: