կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-10 13:07
Քաղաքական

Ինչ Աբրահամյանը նշանակվել է վարչապետ, ես հարց չեմ կարողացել տալ. պատգամավոր

Ինչ Աբրահամյանը նշանակվել է վարչապետ, ես հարց չեմ կարողացել տալ. պատգամավոր

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր ԱԺ նիստի մեկնարկից հետո դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: «Պարո\'ն Սահակյան, քանի որ այսօր հարցուպատասխանի օր է, ես մի խնդրանք ունեմ: Ինչ Հովիկ Աբրահամյանը նշանակվել է վարչապետ, ես որևէ հարց չեմ կարողացել տալ, ինչն ամենևին ցանկության բացակայությամբ չի բացատրվում, այլ ի հայտ եկած էպիստոլյար ժանրով, որը մեծամասնության մեջ ի հայտ է եկել: Նամակները, որ գրվում են, և այդ նամակները, որ ընթերցվում են, հետո` կառավարության անդամները խոր գոհունակություն են հայտնում նամակում հնչեցված փայլուն մտքերի համար, որից հետո նամակագիրն իր հիացմունք է հայտնում կառավարության վերաբերմունքի համար, և մենք հարցեր չենք կարողանում տալ»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց. «Ես ընդամենը հորդորում եմ Ձեզ` Աստված տվել չի խնայել, բոլորս էլ հեռուստաալիք ունենք, բացեք հաղորդաշար` «Խրճիթ» ընթերցասրահ», տարեք, ձեր նամակները կարդացեք, իրար պատմեք, չափածո գրեք, բայց մենք հարց տանք»: