կարևոր
658 դիտում, 38 րոպե առաջ - 2026-09-27 15:50
Հասարակություն Քաղաքական

Երևանի քաղաքապետարանը մերժել է արցախցիների հանրահավաքների դիմումը. Արցախի պետնախարար

Երևանի քաղաքապետարանը մերժել է արցախցիների հանրահավաքների դիմումը. Արցախի պետնախարար

Քաղաքապետարանը մերժել է հանրահավաքների դիմումը՝ հիմնավորելով, թե այս փուլում ակցիաներ անելը նպատակահարմար չեն գտնում, բայց առաջիկայում որոշակի քայլեր ձեռնարկելու ենք, որովհետև ամեն օր արցախցիների սոցիալ տնտեսական վիճակն ավելի ծանր է դառնում։ Այս մասին Եռաբլուրում ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը։

«Շուրջօրյա կամ երկարատև ակցիա անցկացնելու հնարավորության հարցը քննարկվել է տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ, և արցախահայերի ընդհանուր տրամադրությունները իրեն հայտնի են։

Միանշանակ, մենք պետք է դուրս գանք փողոց և պետք է մնանք այնտեղ այնքան ժամանակ, մինչև ստանանք մեր խնդիրների լուծումը»,- հայտարարել է պետնախարարը։