|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այսօր լրագրողներին ասաց, որ բնական է համարում եվրոպական երկրների` ոչ առաջին դեմքով ներկայանալը Ռուսաստանում անցկացված` Մայիսի 9-ի միջոցառումներին: Ըստ պատգամավորի` այդ կերպ ցույց էր տրվում, որ Ռուսաստանից դժգոհ են:
«Ընդհանուր առմամբ, դժգոհ չեմ այդ միջոցառումներից: Հատկանշական է, որ Գերմանիայի կանցլերն այցելեց Ռուսաստան: Արևմուտքի նման պահվածքն ինչ-որ առումով հասկանալի է: Աշխարհն այսօր չի ընդունում միակենտրոնությունը: Ռուսաստանը ինքնավստահ կերպով է դիմակայում Արևմուտքին»,- ասաց Ալեքսանյանը:
Խոսելով Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու օգտակարության մասին, նա նշեց. «ԵՏՄ-ին անդամագրվելը լավագույն ընտրությունը չէր, սակայն այս իրավիճակում լավագույնն է: Հիմա էլ չենք կարող իմանալ` ինչ կլինի հետագայում, բայց ԵՏՄ-ին անդամակցելն ավելի շատ լավ քայլ էր, քան վատը»:
ՀՀԿ-ական պատգամավորը, գնահատելով Սերժ Սարգսյանի և Նորսուլթան Նազարբաևի վերջին հայտարարությունները, նշեց, որ բոլորովին էլ անհեռատեսական չէ Չինաստանի հետ համագործակցությունը: «Մենք կարող ենք համագործակցել և' Չինաստանի, և' Իրանի հետ: Մեր արտասքին քաղաքականությունն այս պահի դրությամբ բավական ճիշտ հունով է ընթանում»,- ասաց Ալեքսանյանը: