Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն անդրադարձավ ԱԱԾ-ի վերջին հայտարարությանը, որն իրենից ներկայացնում էր զգուշացում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին` նրա ելույթներում տեղ գտած որոշ կոչերի ու արտահայտությունների համար:
«Զարուհի Փոստանջյանը, նախքան նման արտահայտություններ հնչեցնելը, պետք է մտածի` որպես քաղաքական գործիչ, և որպես հայ կին և մայր` լինի համեստ: Նա կոչ է արել քանդել, ավերել, կռվել: Չեմ կարծում, որ Զարուհի Փոստանջյանը «Ժառանգության» վերջին «բոևիկն» է: Կոչ կանեի նրան` լինել համեստ ու կոռեկտ»,- ասաց Գագիկ Մելիքյանը:
Հարցին, թե արդյո՞ք ԱԱԾ գործելաոճը և տարածած էմոցիոնալ հայտարարությունը տեղին էր, նա պատասխանեց. «ԱԱԾ հայտարարությունը, այո, ադեկվատ էր: Ես չեմ կարծում, որ դա էմոցիոնալ տեքստ էր»:
Հարցին` իսկ ինչո՞ւ ԱԱԾ-ն հայտարարություն չի տարածում, երբ որոշ ՀՀԿ-ական պատգամավորներ հայտարարում են բռնաբարելու, գլուխ պոկելու մասին, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Այդ կոչերը հավասար չեն իշխանափոխության կոչերին»:
ԱԱԾ հայտարարությունը կարող եք կարդալ այստեղ: