Մայիսի 5-ին, ժամը 02.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասից Վերին Ջրաշեն թաղամաս տանող ավտոճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի 98NQ999պ/հ (վարորդ՝ Ն.Ս.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: