Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 25-ին` ժամը 20.38-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների մոտակայքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ճանապարհին՝ «Ծիրանենի» ռեստորանային համալիրի մոտակայքում, նկատել են, որ «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի կցորդը թեքվել և փակել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածը:
Փրկարարներն ուղղել են «Մերսեդես» մակնիշի YAY 777 պ/հ բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Լ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի), այնուհետև մեկնել ահազանգի վայր:
Փրկարարները «Մերսեդես» մակնիշի 23 LL 650 պ/հ (վարորդ՝ Է. Ա.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից, ինչից հետո «ԳԱԶ 31105» մակնիշի 06 LL 505 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ. ծնված 1982 թ.) վրաերթի է ենթարկել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ղ.-ին (ծնված 1987 թ.):
Փրկարարներն Ա. Ղ.-ին տեղափոխել են «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար: