կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-31 22:25
Հասարակություն

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Հունվարի 31-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Արմավիր-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ի դաշտամիջյան հատվածից արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2103» մակնիշի 34 PS 506 պետհամարանիշի (վարորդ Խ. Ա.) ավտոմեքենան:

***

Հունվարի 31-ին, ժամը 11.43-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 1-րդ կմ-ին «Ford» մակնիշի բեռնատարն արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 10-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի 01 MA 080 պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Հ.) ավտոմեքենան:

***

Հունվարի 31-ին, ժամը 09.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Կորեայի» ձորում դպրոցին պատկանող միկրոավտոբուսը խափանվել և արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Mercedes Sprinter» մակնիշի 34 RV 980 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ.):