Փոխարժեքներ
21 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.68 |
EUR | ⚊ | € 444.38 |
RUB | ⚊ | ₽ 4.9169 |
GBP | ⚊ | £ 520.48 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Թուրքիայի ԱԳՆ-ն Վատիկանի դեսպանին հաղորդել է, որ «Անկարան ցավում է և հիասթափված է» Հռոմի պապի հայտարարությունից: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Թուրքիայի արտգործնախարության ներկայացուցչի խոսքով` Հռոմի պապի հայտարարությունը «վստահության խնդիր է առաջացրել» Անկարայի և Վատիկանի հարաբերություններում:
Թուրքական «Հաբերլեր» կայքի հաղորդմամբ՝ այդ երկրի արտաքին գերատեսչությունը հանդես է եկել նաեւ հայտարարությամբ, որում նշվում է. «Վատիկանը ցուցաբերել է միակողմանի մոտեցում և ներկայացրել է միայն հայերի ցավը՝ մոռանալով այդ նույն ժամանակ մահմեդականների ապրած ցավերը»:
Առանձին հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլուդ Չավուշօղլուն: «Կրոնական կառույցներն անհիմն պնդումների միջոցով թշնամանք և ատելություն սերմանելու վայրեր չեն: Հռոմ պապի՝ պատմական և իրավական իրողություններից հեռու հայտարարությունը չի կարող ընդունելի լինել»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ այն բանից հետո, երբ Հռոմի պապը Սուրբ պատարագի ժամանակ արտասանել էր «ցեղասպանություն» բառը, Թուրքիայի ԱԳՆ-ն հետ էր կանչել Վատիկանից իր դեսպանին, ինչպես նաեւ իր մոտ էր հրավիրել Թուրքիայում Վատիկանի դեսպանին: