Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժոդովուրդ»-ը Սյունիքի մարզի Տաթևի գյուղապետ Մուրադ Սիմոնյանից տեղեկացավ, որ տևական ժամանակ է, ինչ «Տաթևեր» ճոպանուղու մոտից հանվել է թանկարժեք բիոզուգարանը և տարվել անհայտ ուղղությամբ:
«Գյուղապետն ամեն դեպքում դժվարացավ ասել, թե ով է որոշել և ուր է տարել բիոզուգարանը: «Տարան, էդ երկաթի կտորը, տարան, պրծա ես դրանից, էդ գլխացավանքից: Իսկ նոր զուգարանի կառուցումը երկու ամսից կավարտվի»,-ուրախացած հայտնեց գյուղապետը: Հիշեցնենք, որ դեռևս 2012 թվականին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի Կառավարությունը զբոսաշրջությունը խթանելու անվան տակ պետական բյուջեից 124 մլն դրամ (ավելի քան 340 հազար դոլար) հատկացրեց երկու բիոզուգարան ձեռք բերելու համար:
Զուգարանները տեղադրվեցին մեկը Սյունիքի մարզի Տաթև գյուղում՝ ճոպանուղու հարևանությամբ, իսկ մյուսը՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ: Եթե Երևանի բիոզուգարանը մի քանի օր հատուկ միջամտությամբ աշխատեց, ապա «Տաթևեր» ճոպանուղու մոտ տեղադրվածը ի սկզբանե այդպես էլ չգործեց»,–գրում է թերթը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։