Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մոտ երկու շաբաթ առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Տաթեւի վանական համալիր ճոպանուղու մոտ տեղադրված, պետբյուջեի վրա 170 հազար դոլար արժեցած «բիոզուգարանն» ինչ-որ մարդիկ ապամոնտաժել, տարել են: Տաթեւի գյուղապետ Մուրադ Սիմոնյանն ասել էր, որ «բիոզուգարանը» տարել է Ազգային մրցունակության հիմնադրամը: Սակայն այստեղից «Ժողովուրդ»-ի հարցման ի պատասխան՝ ասել են, որ թանկարժեք «գույքի» անհետացման հետ իրենք կապ չունեն եւ առաջարկել էին դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ իր հերթին «Ժողովուրդ»-ին ասել էր, թե իրենց նախարարությունը այս պատմության հետ կապ չունի եւ առաջարկել էլ դիմել Ազգային մրցունակության հիմնադրամ: Կարճ ասած՝ տուն-տունիկ: Իհարկե, այն, որ պետական պաշտոնյաները պետք է փորձեն մեկը մյուսի վրա գցելով մոռացության մատնել զուգարանների պատմությունը, սպասելի էր, բայց որ այսքան անթաքույց լկտիաբար, դժվար էր պատկերացնել:
Հուսանք, որ, ի վերջո, որեւէ մեկը պատասխան կտա պետական միջոցները փոշիացնելու համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: