| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սիսիանի` արդեն նախկին ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը Yerkir.am-ի հետ զրույցում պարզաբանեց իր՝ ԲՀԿ-ն լքելու պատճառը: Նա ասաց. «Քանի որ Գագիկ Ծառուկյանն այլևս ԲՀԿ-նախագահ չէ, ես չեմ ցանկանում մնալ կուսակցության կազմում»:
Մեր հարցին, թե գուցե Նաիրա Զոհրաբյանի գործոնո՞վ է պայմանավորված իր՝ ԲՀԿ-ն լքելու հանգամանքը, Հակոբջանյանը պատասխանեց` ոչ:
Ի դեպ, Աղասի Հակոբջանյանը միակ քաղաքապետն է, ով եռյակի կազմակերպած մարզային հանրահավաքների ժամանակ մշտապես ԲՀԿ-ի կողքին է եղել:
Հիշեցնենք, երբ մարտի 5-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, ինչպես Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, այնպես էլ Գյումրիի, Աբովյանի, Նոր Հաճնի և Բյուրեղավանի քաղաքապետերը կուսակցությունից դուրս գալու դիմումներ ներկայացրեցին:
Ծառուկյանի գործոնով պայմանավորված` կուսակցությունը լքելը եւս մեկ անգամ փաստում է ԲՀԿ-ի՝ մարդ-կուսակցություն լինելը եւ գաղափարների բացակայությունը: