Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արմավիր» ԲԿ-ն շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ, ցավալի է, բայց ոչ դրական իմաստով. գրում է «Փաստինֆո»-ն:
«Հերթական բողոքն է ստացվել՝ հիվանդին անուշադրության մատնելու և ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու, իբրև հետևանք մահվան դեպք գրանցվելու վերաբերյալ: Համենայնդեպ այս վարկածն առաջ է քաշել մահացածի դուստրը, նախաքննությամբ կհիմնավորվի, թե՝ ոչ կամ քննության ընթացքում ինչ նոր հանգամանքներ ի հատ կգան, կներկայացնենք ավելի ուշ:
Նշենք, որ «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ նախորդ տարի ամռանը Աշոտ Եղիազարյանի հետ դժբախտ դեպք է տեղի ունեցել, որից հետո նա մեկ օր բուժվել է Արմավիր ԲԿ-ում, սակայն ըստ նրա դստեր՝ հորը պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել և անուշադրության է մատնվել, ինչի հետևանքով էլ հայրը մահացել է: ԲԿ-ում տիրող իրավիճակի, քաղաքացիների կողմից ստացված բողոքների, ինչպես նաև կոնկրետ այս դեպքով «Փաստինֆո»-ի թղթակցի հարցերին ի պատասխան Արմավիր մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը նշեց, որ քաղաքացիներից բողոքներ վերջին շրջանում չեն ստացել, իսկ ստացած բողոքները իրենց կողմից անարձագանք չեն մնում և եթե պարզվում է, որ որևէ հիվանդ անուշադրության է մատնվել բժշկի կողմից, ապա բժիշկը պատժվում է:
«Արմավիր» Բժշկական կենտրոնից կոնկրետ դեպքով մեզ տեղեկություն չտրամադրեցին` ասելով, որ գրավոր հարցում ուղարկենք: Նշենք նաև, որ Արմավիրի ԲԿ-ում բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով հիվանդների մահվան դեպքերը եզակի չեն»,- կարդում ենք կայքում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում