Արդեն հայտնել ենք, որ մակեդոնական «Վարդար»-ը, որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արտակ Դաշյանը, Հովհաննես Համբարձումյանն ու Արթուր Միրանյանը, ստուգողական խաղում նվազագույն հաշվով հաղթել է Պրահայի «Սլավիա»-ին: Հանդիպման միակ գոլի հեղինակն է Արթուր Միրանյանը: