կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-16 15:52
Իրավական

Վարդան Պետրոսյանի հարազատները վթարից տուժած Հակոբյաններին 20 000 ԱՄՆ դոլար են տվել

Վարդան Պետրոսյանի հարազատները վթարից տուժած Հակոբյաններին 20 000 ԱՄՆ դոլար են տվել

Վարդան Պետրոսյանի վթարի գործով դատական նիստում լարված իրավիճակ է ստեղծվել: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում. հայտնում է «Փաստինֆո»-ն:

 

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ դատարանը որոշեց ընդունել տուժող կողմի ներկայացրած քաղաքացիական հայցը, որով տուժող կողմը դատարանից պահանջում է Վարդան Պետրոսյանից հօգուտ Հակոբյանների բռնագանձել 10.5 դրամ` Տաթևիկ Հակոբյանի բուժման և 2.5 միլիոն դրամ` դատական ծախսերի համար:

 

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն առարկեց այս որոշման դեմ` պատճառաբանելով, թե ծախսերը հիմնավորված չեն: Վարդան Պետրոսյանն էլ հայտարարեց, որ դեռևս անցյալ տարի օգոստոսին իր հարազատները Հակոբյաններին 20 000 դրամ գումարեն տվել: Վարդան Պետրոսյանի այս հայտարարությունը վրդովեց տուժող Արթուր Հակոբյանին ու նրա կնոջը:

 

Նրանք չհերքեցին, որ Պետրոսյաններից գումար են ստացել, բայց հիշեցրեցին, թե այդ գումարըnիրենց խնդրել են վերցնել և խոստացել, թե այդ մասին չեն բարձրաձայնի: Ի դեպ, հետաքրքրական է, որ այդ գումարի մասին, ըստ իրենց հայտարարութունների, երկու կողմերի փաստաբաններն էլ տեղյակ չէին:

 

Տուժողների փաստաբան Ռուբեն Բալոյանին անգամ ակնհայտորեն վիրավորեց այն հանգամանքը, որ ինքն այդ մասին միայն դատարանում իմացավ»,- հայտնում է կայքը:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: