|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
shamshyan.com-ի հաղորդմամբ`Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի ավագ քննիչ Վարուժան Ալեքսանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 8-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 18:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ 43-ամյա Գարեգին Պետրոսյանը Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում իր վարած PRADO մակնիշի 33 TT 001 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և բախվել քարերին: Ինչպես հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 73-ամյա Սարգիս Պետրոսյանն ու 69-ամյա Էմմա Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարոդ Գ. Պետրոսյանը աշխատում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչությունում, կոչումով ԱԱԾ մայոր է, իսկ վիրավորները նրա ծնողներն են: