|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Առավոտյան դոլարի փոխարժեքի համար առևտրային բանկերում սահմանվել էր հետևյալ գինը` բանկերը դոլարը հաճախորդներից գնում էին 450 դրամով, իսկ վաճառում 480 դրամով: Սա, իհարկե, առքի և վաճառքի նվազագույն ցուցանիշներն էին:
Օրվա երկրորդ կեսից դոլարը շարունակել է զիջել իր դիրքերը: Մասնավորապես` առքի գինը 450-ից դարձել է 420 դրամ, իսկ վաճառքինը 480 դրամից դարձել է 450 դրամ: Այսպիսով` այս չորեքշաբթի օրվա համեմատ, երբ դոլարի վաճառքի գինը հասել էր 585-ի, ամերիկյան արժույթն արժեզրկվել է 125 դրամով կամ մոտավորապես 25 տոկոսով: