Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ քառօրյայում քվեարկության դրվեց 2014թ. բյուջեի կատարողականը: Կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ` 17-ը, ձեռնպահ` 15-ը:
Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Ալեքսնդր Արզումանյանը` ասելով, որ երեկ մի շարք լրատվամիջոցներ բանսարկություններ են արել՝ կապված իր և ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանի երկխոսության հետ, ինչը ճիշտ վարվելակերպ չէ:
«Ճիշտ չէ ինտրիգ փնտրել այն դաշտում, որտեղ ինտրիգ չկա: Մենք ունենք հրաշալի հարաբերություններ: Պարզապես եղել է թյուրըմբռնում, մենք զրուցել ենք: Պարոն Շահգելդյանի խոսքն ինձ ուղղված չի եղել: Ափսոսում եմ, որ էմոցիոնալ ռեակցիա է եղել, դա աշխատանքային միջադեպ է, այնպես որ` խորհուրդ կտայի մխրճվել մեր հարաբերությունների մեջ, որոնք ընկերական են ու բարիդրացիական»,- ասաց պատգամավորը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հավելեց, որ լրատվականները փնտրտուքների մեջ են և նման խնդիրների միջոցով անընդհատ փորձում են ծրագրեր իրագործել: