| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիգովի ուղեկցությամբ, այցելել է առաջնագծի զորամասեր՝ դրանց մարտական պատրաստությունը ստուգելու նպատակով։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Ըստ razm.info-ի` Հասանովը եղել է համազորային և հրետանային զորավարժարաններում, հետևել ստորաբաժանումների մարտավարամասնագիտական վարժանքներին, ինչպես նաև ծանոթացել հետախուզական ստորաբաժանումների պատրաստվածության աստիճանին։ Հաղորդագրությունում նշվում է, որ Հասանովը ստուգել է նաև հրթիռահրետանային զորամասի անձնակազմի ու ռազմական տեխնիկայի պատրաստության աստիճանը, շտաբերի հրամկազմի մասնագիտական կարողությունները, ինչպես նաև ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։
«Հատկանշական է այն, որ Ադրբեջանի ՊՆ կայքը նշում է` ստուգատեսի շրջանակներում մարտական կրակ են վարել նաև ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետերը։ Որպես դրա վկայություն, սակայն, հաղորդագրությանը կից ներկայացված են ոչ թե լուսանկարներ, այլ «ստոպ-կադրեր»՝ ինչ-որ անհայտ տեսանյութից, որտեղ բուսածածկը կանաչ է և ամենևին նման չէ այն տեղանքին, ուր այցելել է Զաքիր Հասանովը»,- գրում է կայքը։
Մանրամասները` սկզբնաղբյուրում:

