|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի և Քեմբրիջի Անտարկտիդայի բրիտանական ծառայության գիտնականների համատեղ ուսումնասիրություններից պարզվել է, որ Անտարկտիդայի ամենախոշոր սառցադաշտը սկսել է հալչել 50 տոկոսով ավելի արագ, քան 1994 թվականին. տեղեկացնում է The Business Week-ը:
Սա կարող է հանգեցնել ծովի մակարդակի բարձրացմանը, քանի որ Փայն Այլենդ սառցադաշտն ամեն տարի կորցնում է 78 խորանարդ կիլոմետր սառույց, իսկ 1994-ին այդ թիվը կազմում էր 53 խորանարդ կիլոմետր:
Ըստ գիտնականների` Փայն Այլենդի եւ ավելի փոքր սառցադաշտերի հալչելու դեպքում ծովի մակարդակը կարող է բարձրանալ ավելի քան 24 սանտիմետրով: