|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ԲՀԿ-ն դեռևս ԵՏՄ-ի վերաբերյալ պաշտոնական տեսակետ չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ մինչև չկարդան պայմանագիրը, չեն կարող պաշտոնական տեսակետ հայտնել այդ ինտեգրման վերաբերյալ:
Ուշագրավ է, որ, չնայած Զոհրաբյանի նման հայտարարությանը, երեկ լրագրողների հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասել էր, որ ԲՀԿ-ն կողմ է ՀՀ-ի անդամակցությանը ԵՏՄ-ին:
Իսկ հոկտեմբերի 10-ի հանրահավաքում ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, նախքան հանրահավաքի մեկնարկը, հարկ համարեց հայտարարել, որ իրենց հանրահավաքները ուղղված չեն Ռուստաստանի դեմ: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւս ԵՏՄ-ին դեմ չի արտահայտվել: