Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Իր վերջին ելույթի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ ԲՀԿ-ին եւ որակեց «հայաստանածին» կուսակցություն: Նա հայտարարեց, որ իրենք պետք է ավելի շատ հաշվի նստեն ԲՀԿ-ի հետ, «որովհետեւ ԲՀԿ-ն կուսակցություն է, իսկ ՀՀԿ-ն օպորտունիստների խումբ, ոչ թե կուսակցություն»:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ իր վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ չի բացառում ԲՀԿ-ի հետ համագործակցությունը:
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե ՀԱԿ-ում քննարկել են ԲՀԿ-ՀՀԿ-ի հարցը, եւ եկել այն եզրահանգման, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ին չի դավաճանի:
Մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով «Երկիր»-ի մեր թղթակիցը հեռախոսով կապվեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի հետ: Վերջինս հերքեց, թե ՀԱԿ-ում նման հարց է քննարկվել: Իսկ մեր այն հարցին, թե որքանո՞վ է հավանական համարում, որ ԲՀԿ-ն կմիանա իրենց, ՀՀՇ վարչության նախագահը պարզապես պատասխանեց, որ հարցի վերաբերյալ տեսակետ չունի: