կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-18 10:21
Քաղաքական

Լարված օրեր՝ ՀՀԿ-ի համար. «Հրապարակ»

Լարված օրեր՝ ՀՀԿ-ի համար. «Հրապարակ»

«Հանրապետականին լարված շաբաթներ են սպասվում, բացի նրանից, որ եռյակը պատրաստվում է երկուշաբթի մեկնարկող ԱԺ քառօրյայի ընթացքում նախահանրահավաքային «խրոխտ» տրամադրություններով հանդես գալ և առանձին դեպքերում միասնական բոյկոտով ՀՀԿ-ին նեղը գցել, ՀՀԿ-ականներին նույնպես հստակ հանձնարարական է իջեցվել՝ նորմալ աշխատել, դակել բոլոր ներկայացված նախագծերը, որովհետև «բյուջեն է գալիս»:

 

Բայց որ ամենակարևորն է, մինչև տարեվերջ խորհրդարանը պետք է վավերացնի ԵՏՄ պայմանագիրը: Երեկ այս հարցով ԱԺ նախագահի մոտ, վարչապետի մասնակցությամբ, խորհրդակցություն է տեղի ունեցել:

 

Նախնական հաշվարկներով և պայմանավորվածությամբ որոշվել է  արտահերթ նիստ հրավիրել նոյեմբերի 17-ին, մինչ այդ Հայաստանի «կապիտուլյացիայի» ակտի մասին փաստաթուղթը, համաձայն ընթացակարգի, կներկայացվի նաև Սահմանադրական դատարանի դատին և կորոշվի դրանում ամրագրված դրույթների սահմանադրականության հարցը:

 

Ավելին՝ մեր տեղեկություններով, բացի դրանից, ևս երկու արտահերթ նիստի անհրաժեշտություն է ծագել՝ կառավարության ներկայացրած նախագծերի առատության պատճառով»,- գրում է թերթը:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: