Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ նիստում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խոսեց հայ-թուրքական արձանագրությունների մասին:
«Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է ուղարկել գրողի ծոցը: Հիմա չեմ կարծում, որ Ազգային ժողովը գրողի ծոցն է, չնայած կարելի է պնդումներ անել, որ Ազգային ժողովը համապատասխանում է «գրողի ծոցին», որովհետև այստեղ են սպանվել….»,- ասաց Զարուհի Փոստանջյանը` չհասցնելով ավարտել խոսքը, որովհետև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդհատեց նրան և ասաց. «Պահպանեք քաղաքական կոռեկտություն և խոսեք բացառապես օրակարգի վերաբերյալ: Թե չէ «գրողի ծոցը, սպանվել» և այլն … Պետք չէ նման բաներ խոսել, և կանոնակարգը մի' խախտեք, հակառակ դեպքում` ստիպված եմ անջատել ձեր խոսափողը»:
«Պարոն Շարմազանով «գրողի ծոցը» արտահայտության հեղինակային իրավունքը պատկանում է ձեր կուսակցության ղեկավարին…»,-ընդգծեց Փոստանջյանը:
Էդուարդ Շարմազանովն, այդուհանդերձ, կարգադրեց անջատել Զարուհի Փոստանջյանի խոսափողը: