|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Այսօր 3 առարկաներից միասնական քնությունն է հանձնել շուրջ 240 դիմորդ. աշխարհագրություն առարկայից` ԼՂՀ-ն միասին, դիմում-հայտ էր ներկայացրել 35 դիմորդ, ընդհանուր պատմությունից` 71, կենսաբանությունից` 134: Քնություններին չի ներկայացել 2 դիմորդ:
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գուրգեն Խաչատրյանը նկատել է, որ երբ մասնագետները դիմորդների հետ զուգահեռաբար լուծում են թեստերը, դրանցում որոշ անճշտություններ են հայտնաբերվում. կան առաջադրանքներ, որոնք պետք է վերանայել:
ԳԹԿ մամուլի ծառայության պատասխանատու Գայանե Մանուկյանը ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում նշեց, որ այն աշակերտների միավորները, որոնց թեստերում նույնպես նկատվել են անճշտություններ, կբարձրանան. «Անկախ նրանից` դիմորդը բողոքարկել է, թե` ոչ, միավորը մեխանիկորեն բարձրացվելու է»: