կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-26 10:28
Քաղաքական

Ով գնա Բրյուսել, ով տուժի. ''Հրապարակ''

Ով գնա Բրյուսել, ով տուժի. ''Հրապարակ''

ԲՀԿ-ի` Բրյուսել կատարած այցի հետեւանքները դեռ իրենց զգացնել են տալիս. գրում է «Հրապարակը», ապա շարունակում, որ այն անդրադարձավ ոչ միայն Բրյուսելում ՀՀ ներկայացուցիչ Ավետ Ադոնցի վրա, այլեւ, ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները, ԱԺ-ում ԵՄ ներկայացուցիչ Էդուարդո Լորենցոյի:

 

Ըստ «Հրապարակի» աղբյուրների` այցը լավագույնս կազմակերպելու համար ԲՀԿ-ն հիմնականում աշխատել էր ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչի` Տրայան Հրիստեայի հետ: Սակայն այցի ընթացքում Ծառուկյանի հայտարարությունը, թե կոռուպցիայի դեմ պայքարն անարդյունավետ է, քանի որ դրա դեմ պայքարողներն են կոռումպացված, հարուցել էր ՀՀ իշխանության զայրույթը:

 

Արդյունքում հարվածի տակ է հայտնվել տեւական ժամանակ «ղարաբաղերենն» ուսումնասիրող համակրելի Էդուարդոն, որն այդ խաղում ընդամենը կատարող է եղել: Ինչ-որ պահի նույնիսկ դրված է եղել նրա` Բրյուսել հետ գործուղելու պահանջը, պատճառաբանությամբ, որ պաշտոնավարման եռամյա ժամկետն ավարտվել է, բայց քանի որ այս տարիներին նա բավականին գործ է արել ՀՀ ԱԺ-ԵՄ ինտեգրման գործում, որոշվել է` նա մնալու է ԱԺ-ում, բայց այլեւս չի աշխատելու կուսակցությունների հետ: