|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հունիսի 21-ին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, հունիսի 22-25-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան է` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 21-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կնվազի:
Երևանում հունիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-25-ին` գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: