Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրացական «Ասավալի-դասավալ» պարբերականի փոխանցմամբ` Աջարիայում բնակվող թուրքերի թվկի աճը, ինչպես նաեւ ծավալած գործունեությունը մտահոգությունների տեղիք է տալիս վրաց հասարակությանը:
Պարբերականը գրում է, որ բոլորին հայտնի է, որ Բաթումում պաշտոնապես գրանցված է 18 հազար թուրք, գոյություն ունեն թուրքական թաղամասեր, ինչպես նաեւ հիմնական բիզնեսները համարվում են թուրքերի սեփականությունը:
«Հին Բաթումի շինությունների առաջին հարկերում բացված են թուրքական սրճարաններ, ծրագրված է կառուցել նոր մզկիթ: Մի խոսքով Բաթումը համարվում է Թուրքիայի միջին քաղաք»,- գրում է պարբերականը եւ շարունակում, որ Բաթումից վերանում է ամեն վրացականը եւ մուտք է գործում թուրքականը. «Բաթումը քայլ առ քայլ հեռանում է Վրաստանից եւ մոտենում Թուրքիային»:
«Նախագահ Սահակաշվիլիի կառավարությունը Բաթումը պատրաստում է Թուրքիայի համար: Նույնիսկ հեռուստաընկերությամբ եթեր է հեռարձակվում «Թուրքերեն լեզվի դասընթացներ» ամենօրյա ծրագիրը: Իհարկե, թուրքերենի ուսուցումն անհրաժեշտ է Բաթումի ժողովրդինր, քանի որ Բաթումում շինությունների եւ այլ հիմնարկների անուններն արդեն գրում են ոչ թե վրացերենով, այլ` թուրքերենով: Շուտով Բաթումի վրացիները կարթնանան «Գյուրջիստան»-ում (16-րդ դարում այդպես է կոչվել Հարավային Վրաստանի այն մասը, որը գրավել էին օսմանյան թուրքերը), որտեղ Սահակաշվիլին իրեն փաշա կկարգի»,- իր դժգոհությունն է հայտնում վրացական պարբերականը` շեշտելով, որ այնուհետեւ Սահակաշվիլին թուրքերենի դասընթացներ կստանա հենց իր հարազատ մորից` թուրքագետ Գիուլի Ալասանիայից: