|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հերթական ընկերական հանդիպումն անցկացրեց Բեռնար Շալանդի գլխավորությամբ: Այս անգամ մեր հավաքականը մրցեց աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի՝ Գերմանիայի հետ: Հանդիպման առաջին խաղակեսն անցավ տանտերերի բացահայտ առավելությամբ, սակայն գերմանացիներն այդպես էլ չկարողացան բացել հաշիվը: 52-րդ րոպեին Շուռլեն բացեց հաշիվը: 69-րդ րոպեին մերոնք ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք, որը հստակ իրացրեց Հենրիխ Մխիթարյանը: Բաց թողած գոլից 2 րոպե անց Գրոսկրայցը կրկին առաջ մղեց իր թիմին: 73-րդ րոպեին Հովեբեսը հաշիվը դարձրեց 3:1, իսկ 2 րոպե անց Կլոսեն 4-րդ գնդակն ուղարկեց Բերեզովսկու դարպասը: 83-րդ և 90-րդ րոպեներին մեկական գոլի հեղինակ դարձավ Մարյո Գյոտցեն՝ 6:1: