|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Տասն օրից Թբիլիսիում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, մինչդեռ արդեն իսկ պարզ է, որ ինչպես Վրաստանի անկախության 23 տարվա ընթացքում, այս անգամ ևս Թբիլիսիի նորընտիր Սակրեբուլոյում` Քաղաքային խորհրդում, չի լինի հայկական ազգանունով ոչ մի պատգամավոր:
Վրաստանի հայ համայնքի կայքի հաղորդմամբ` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող «Վրացական երազանքը» (100 մարդուց բաղկացած ցուցակ է ներկայացրել) և «Ազգային շարժումը» (50 անձից բաղկացած ցուցակ) հարկ չեն համարել իրենց ցուցակներում ընդգրկել ազգությամբ հայ թեկնածուների:
Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին և քաղաքական միավորումներին, ապա, ընդհանուր առմամբ, նրանց ցուցակներում ներկայացված է հայկական ազգանունով 7 մարդ: Սակայն բոլոր 7 թեկնածուն էլ ցուցակներում զբաղեցնում են բացահայտ չանցնող տեղեր, և հետևաբար, նրանց ներկայությունը ցուցակներում ավելի շատ խորհրդանշական բնույթ ունի:
Մինչդեռ մարդահամարի տվյալներով` հայերը կազմում են Թբիլիսիի ընդհանուր բնակչության 7.4%-ը:
Ավելի մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: