Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«ԱրմենՏել» ՓԲԸ-ում ներկայում անցկացվում է հարկային ստուգում: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` պատասխանելով նախօրեին կայքում հրապարակված «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոն հետախուզվում է Հայաստանի իրավապահների կողմից» հոդվածում ներկայացված տեղեկությունների մասին մեր պաշտոնական հարցմանը:
Ընկերությունից ստացված պատասխանում ասվում է նաև, որ հիշյալ հարկային ստուգումներն իրականացնվում են` «այլ ընկերության կողմից հարկային պարտավորությունների չկատարման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, և այդ առնչությամբ ընկերությունը չի ստացել որևէ արձանագրություն ՀՀ հարկային մարմինների կողմից»։
Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԱԾ վարույթում քննվող «ԱրմենՏել» -ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում, մեր տեղեկություններով, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ընկերության մեկ այլ նախկին աշխատակից էլ ձերբակալվել է արտերկրում և առաջիկայում կտեղափոխվի Հայաստան:
Նշենք նաև, որ խոսքը 10-15 մլրդ դրամի սահմաններում կատարված ֆինանսական չարաշահումների մասին է:
Շարունակությունն՝ այստեղ: