Փոխարժեքներ
02 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.94 |
EUR | ⚊ | € 443.01 |
RUB | ⚊ | ₽ 4.8004 |
GBP | ⚊ | £ 520.8 |
GEL | ⚊ | ₾ 141.85 |
«Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամ Գևորգ Գորգիսյանը կարծում է, որ ՕԵԿ-ն իր դիրքորոշումը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ցույց է տվել դեռ այն ժամանակ, երբ խորհրդարանում քվեարկություն էր գնում` պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի հետ կապված, և երբ արտահերթ նիստի հարց կար, ու նաև ՕԵԿ-ի մասնակցությամբ այդ նիստը տապալվեց: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ՕԵԿ-ն իր դիրքոորոշումը ցույց տվեց նաև այն ժամանակ, երբ դեմ քվեարկեց օրենքը մեկ տարով հետաձգելու որոշմանը:
«Հիմա մի քանի օրվա մեջ ի՞նչ փոխվեց ՕԵԿ-ի մոտ, որ հանկարծ հասկացան, որ օրենքը վատն է, և որ մինչ այդ իրենք սխալ էին: Դա չեմ կարծում, որ արվում է` ազնիվ մղումներից ելնելով: Ես այդտեղ ազնիվ մղումներ չեմ տեսնում, այլ ընդամենը քաղաքական խաղեր եմ տեսնում, որովհետև ժամանակին, երբ ՕԵԿ-ն իրապես հնարավորություն ուներ դիրքորոշում արտահայտելու, արտահայտեց` անելով այնպես, ինչպես անում էր մեծամասնությունը»,- ասաց Գևորգ Գորգիսյանը:
«Դեմ եմ» շարժման մեկ այլ անդամ` Դավիթ Մանուկյանը, նշեց, որ եթե ՕԵԿ անդամները ցանկանում են մասնակցել «Դեմ եմ»-ի ակցիաներին, բնականաբար, ոչ ոք չի կարող ասել նրանց` մի' եկեք: Նա նշեց, որ անձամբ ինքը ՕԵԿ-ի հետ` որպես քաղաքական ուժի, որևէ հույս չի կապում, որևէ ակնկալիք չունի: