Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով նիստի ընթացքում սպանված Արաքսյա Պողոսյանի հոր ներկայացուցիչ Արթուր Սաքունցը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Նա նշեց, որ դատարանն ակնհայտ կանխակալ վերաբերմունք ունի տուժող կողմի նկատմամբ: Արթուր Սաքունցն ասաց, որ իրենց կողմից առաջին դատական նիստի ընթացքում միջնորդություն էր ներկայացվել, որը, սակայն, դատարանն առանց որևէ հիմնավորման մերժել էր:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը, միանալով միջնորդությանը՝ նշեց, որ երկու դատական նիստերի ընթացքում դատավորի պահվածքն ու կայացրած որոշումները հիմք են տալիս ենթադրելու, որ դատավորն այս գործով անկողմնակալ չի կարող լինել:
Փաստաբանի խոսքով՝ դատավորը շարունակում է թույլ տալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի տարրական նորմերի խախտումներ. «Ես չեմ կարծում, որ խախտումներ թույլ տալը պայմանավորված է նրանով, որ Դուք քրեական դատավարության օրենսգիրքը չգիտեք, որովհետև մենք հնարավորություն ունեցել ենք ձեզ այլ գործերով տեսնելու և գիտենք, որ Դուք քաջատեղյակ եք օրենսգրքին և, համենայն դեպս, տիրապետում եք նորմերին: Եվ դրանցով չղեկավարվելը ես դիտարկում եմ՝ որպես Ձեր կողմից կաշկանդվածության արդյունք»:
Լուսինե Սահակյանն ասաց, որ դատավոր Հարություն Մովսեսյանը չի կարող քննել այս գործը, քանի որ կաշկանդված է. Ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ Վալերի պերմյակովն առարկություն չհայտնեց : Այսպիսով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունը քննարկելու: