Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, շարունակվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության գործով հերթական դատական նիստը: Դատարանն, ըստ էության, ավարտել է ապացույցների հետազոտության փուլը:
Ամբաստանյալ Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի չեղյալ համարվեն նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, որոնք իբր կատարվել են միջազգային նորմերի եւ ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտմամբ, այն է` վարույթ իրականացնող մարմինը առանց դատարանի թույլտվության ձեռք է բերել Զատիկյանի, Հակոբյանի եւ գործում ներգրավված այլ անձանց հեռախոսազանգերի վերծանումը: Այդ առնչությամբ դատախազ Մարուքյանը առարկեց միջնորդությունը` նշելով, որ դատական պրակտիկայում նման դեպքեր եղել են եւ գնահատվել են օրենքի շրջանակներում: Դատավոր Պետրոսյանը նշեց, որ դատարանի կողմից իր դիրքորոշումը կհայտնի վերջնական ակտում:
Այդ առնչությամբ Երեմ Սարգսյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Տիգրան Պետրոսյանին` նշելով, որ դատը ձեւական բնույթ է կրում: Դատավոր Պետրոսյանը հեռացավ` առանց հայտարարելու, որ կներկայանա: