|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Քեսաբից Լաթաքիա տարհանված հայերը ներկայումս գտնվում են հոգեբանական ծանր վիճակում, սակայն Սիրիայի իշխանությունները անում են ամենը` նրանց նյութական վիճակը բարելավելու համար: Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Հալեպի ազգային իշխանության» ներկայացուցիչ Ներսես Սարգիսյանը:
Հարցին` նորություններ ունե՞ն Քեսաբում մնացած մոտ 10-15 ընտանիքի մասին, որոնք տարեցների պատճառով չեն կարողացել հեռանալ, բանախոսը նշեց, որ ցավոք, որևէ հստակ տեղեկություն չկա:
Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, ապա մյուս բանախոսը` «Հալեպի ազգային իշխանության» ներկայացուցիչ Կարո Յուզբաշյանը, ասաց, որ Թուրքիայի գործոնը Քեսաբում կատարվող իրադարձությունների դեպքում բացահայտ է, օժանդակում են ամեն ինչով և նույնիսկ, կարելի է ասել, մասնակից են: Եվ այս պարագայում Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի:
Կա տեսակետ, որ Հայաստանը հայերին պաշտպանելու համար պետք է կամավորականների գունդ ուղարկի Քեսաբ: Սակայն Ներսես Սարգիսյանն ասաց, որ նման քայլեր անելիս պետք է հաշվի առնել Սիրիայի կարծիքը: Ըստ նրա` ներկայումս ոչ թե ռազմական, այլ հումանիտար օժանդակություն է պետք ցուցաբերել: