կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-12 15:08
Քաղաքական

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ողջունում է ՄԻԵԴ-ի դեկտեմբեր 17-ի որոշումը բողոքարկելու` Շվեցարիայի կառավարության որոշումը: Հայտարարության մեջ ասված է.

 

«Կ՚ողջունենք Զուիցերիոյ կառավարութեան որոշումը՝ բողոքարկելու ՄԻԵԴ-ի դեկտեմբեր 17-ի որոշումը. փաստօրէն, այս քայլով Զուիցերիան իր օրէնսդրութիւնը պաշտպանելու ճիգ կ՚ընէ, միաժամանակ՝ կ՚ընդառաջէ համայն հայութեան ակնկալիքին՝ դեկտեմբեր 17-ի որոշումը բողոքարկելով՝ ՄԻԵԴ-ի որոշումին Հայոց Ցեղասպանութեան վերաբերող խնդրահարոյց հաստատումները սրբագրելու հնարաւորութիւն ստեղծելով։ Անշուշտ, այս գործընթացը տակաւին մի քանի հանգրուաններ ունի, որոնցմէ առաջինը պիտի ըլլայ ՄԻԵԴ-ի Մեծ Պալատին կողմէ Զուիցերիոյ բողոքը ընդունիլ կամ չընդունելու որոշումը։

 

Հ.Յ.Դ. Հայ Դատի յանձնախումբերը ամէնուրեք, հայութեան տարբեր հատուածները ներկայացնող այլ կառոյցներու հետ, դիմած էին Զուիցերիոյ իշանութիւններուն՝ նման որոշում մը կայացնելու համար։ Այժմ, Հայ Դատի յանձնախումբերը իրենց աշխատանքները պիտի կեդրոնացնեն յաջորդ հանգրուանները եւս արդիւնաւէտ անցնելու վրայ։ Այս այն խնդիրն է, որ կը պահանջէ համազգային համախոհութիւն եւ հնարաւորութիւններու լարում՝ ցանկալի արդիւնքին հասնելու համար։ Ցանկալի արդիւնքը՝ ՄԻԵԴ-ի որոշումին Հայոց Ցեղասպանութեան վերաբերող խնդրահարոյց հաստատումներու սրբագրութիւնն է» ։