Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ անցանկալի զարգացումներ կամ տատանողականության մեծացում լինի, մենք ադեկվատ գործողություններ կիրականացնենք շուկայում՝ ըստ Yerkir.am-ի ասաց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը՝ անդրադառնալով Հայաստանի վրա ռուսական ռուբլու արժեզրկման հնարավոր ազդեցությանը։
«Մենք, հավատարիմ մնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը, ունենք բազմաձև գործիքակազմ, դուք գիտեք նաև, թե պահուստների ինչ մակարդակ ունի Կենտրոնական բանկը, և ինչպես 2014 թ-ի դեկտեմբերին, այնպես էլ հիմա կարծում եմ կհաջողվի արտարժութային շուկան պահել շատ հանգիստ վիճակում»,-ասաց նա։
Ռուսաստանում ռուսական ռուբլու զարգացումների մասին խոսելով՝ Արթուր Ստեփանյանն ասաց, որ մեքսիկական պեսոյի հետ ռուսական ռուբլին այսօր համարվում է երկրորդ տատանողական արժույթն աշխարհում։ Սա ոչ միայն առողջապահական ներկա խնդիրներով է պայմանավորված, այլև նավթի գների տատանողականությամբ։
Արթուր Ստեփանյանի համոզմամբ՝ Ռուսաստանի և Կենտրոնական բանկը և Կառավարությունը այսօր տարբեր գործողություններ են իրականացնում, որպեսզի շուկաները հանգստացնեն։
«Անորոշության մասը շատ մեծ է այս առումով, որևէ մեկը չի կարողանում հասկանալ, թե ինչպիսի զարգացումներ կլինեն ռուսական արժույթի հետ կապված․ հնարավոր է երկու կողմի շարժ, բայց բոլոր դեպքերում ռուսական ռուբլու այդ տատանողականության վերացման մասին այս պահին որևէ մեկը չի կարող ասել»,-ասավ ՀՀ ԿԲ խորհրդի անդամը։
Նա նշեց, որ իրենք ևս մշտապես հետևում են, թե կոնկրետ ինչ է տեղի ունենում Ռուսատանում․ «Կարծում եմ, մեր քաղաքականությունն այնպիսին է լինելու, որ և՛ գները, և՛ ֆինանսական կայունությունը հավասարակշռենք մեր տնտեսական ակտիվության պահպանման հետ, որը կառավարությունը իր թիրախավորված գործողություններով կիրականացնի»,-ասաց Արթուր Ստեփանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․