Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Դեմ եմ» նախաձեռնության անդամները կոչ են անում ամտոերթի այն մասնակիցներին, որոնց բնակարաններ են այցելել ոստիկանները և զանգով հրավիրել ոստիկանություն` չտրվել սադրանքներին և լինել աչալուրջ:
«Ոստիկանական բաժանմունքը ժամանցի վայր չէ, որ զանգով ներկայանան, պետք է ներկայանան միայն համապատասխան ծանուցումներով»,- նշեց նախաձեռնության անդամներից Դավիթ Մանուկյանը` կոչ անելով նման զանգերի կրկնվելու դեպքում դիմել իրենց իրավաբաններին կամ պարզապես տեղեկացնել ՄԻՊ-ին:
«Պետք չէ մեր մեջ փնտրել հանցագործներ, մենք այն մարդիկ ենք, ովքեր օրինապաշտ են»,- ասաց նա:
Իսկ ոստիկանության այն պահանջի վերաբերյալ, թե ներկայացված դեպքերի առթիվ գործ սկսելու համար փաստեր են հարկավոր, ակտիվիստները նշեցին, որ դրանք ամբողջացնելուց հետո կներկայացնեն ոստիկանությանը:
Հիշեցնենք, որ այսօր, խորհրդարանական 4 խմբակցությունների, «Դեմ եմ» նախաձեռնության անդամների և այլ քաղաքացիների մասնակցությամբ, Ազատության հրապարակում նախատեսված է մեծ հավաք-երթ, որի նպատակը, մինչ ՍԴ-ի կողմից օրենքը հակասահմանադրական ճանաչելու որոշում կայացնելը, այն ժամանակավորապես կասեցնելն է, ինչպես նաև մարդկանց օրենքի ռիսկերի մասին հերթական անգամ իրազեկելը: