Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ուրեմն` նախ հեղինակազրկում են Արցախի իշխանություններին, որպեսզի ժողովուրդը երբեք նրանց չպաշտպանի, իսկ հետո` լուծարում ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունը (վստահաբար դրսից ինչ որ մեկի խնդրանքով), իսկ հետո` չեն վճարում Արցախի պետական ծառայողների աշխատավարձերը, որը նախատեսված էր կա տարվա բյուջեով, իսկ հետո` սեփական գործողություններով ստիպում, որպեսզի արցախցիները հեռանան Հայաստանից։ Իսկ ինչու են ուզում Արցախցիներից ազատվել` հարցի պատասխանը պետք է փնտրել տարբեր մանր-մունր քպ-ականների այն գրառումների մեջ, որտեղ կոչ են անում արցախցիներին զրկել օգնություններից, եթե նրանք մասնակցեն քաղաքական ակցիաների։ Ահա' իշխանությունների միակ մտահոգությունը` պահել իշխանությունն ամեն գնով, ամեն ամեն գնով...
Այնինչ պետք էր`
1. Տալ կարգավիճակ Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին,
2. Ստեղծել պայմաններ, որպեսզի չհեռանան ՀՀ-ից (խոսքը մի հավաբուն և երկու քըռչ ու փալաս տալու մասին չէ), խոսքը հատկապես տնակային ավաններ կառուցելու և Արցախցիներին բնակեցնելու մասին է,
3. Նպաստել Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների պահպանմանը (գոնե չխոչընդոտել),
4. Նպաստել Արցախի իշխանությունների կողմից միջազգային գործընկերների հետ կոնտակտների հաստատմանն ու Արցախի ապագայի հարցը միջազգային օրակարգում պահելուն։
Եթե առնվազն այս կետերը չեն կատարվում, ուրեմն գործ ունեն աննախադեպ ազգային դավաճանության հետ»։