կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-23 13:35
Առանց Կատեգորիա

Այդքան սպասված ու անսպասելի նամակը

Այդքան սպասված ու անսպասելի նամակը

Երբ փոստատնից զանգեցին և ասացին, որ նամակ ունեմ, մի պահ անակնկալի եկա, բայց հետո հիշեցի անվերջ նվնվոցներիս մասին, որ անընդհատ ասում էի «շատ եմ ուզում նամակ ստանալ, իրական նամակ»....

 

Երբեք այդքան հաճելի չէր հնչել փոստատանն աշխատող այդ տիկնոջ ձայնը...

 

 

«Հաստատ ընկերներիցս մեկն է, ինձ ուրախացնելու համար է արել, մանավանդ, որ մի երկուսն էլ խոստացել էին գրել»,-մտքումս ասացի ու գնացի փոստատուն:

 

Վերցրեցի նամակը ու հասկացա՝  գրեթե չեմ սխալվել, հարազատ մարդ է նամակ ուղարկել, բայց նրանք չէին, ովքեր խոստացել էին: Հաճելի անակնկալ էր.... Ու կրկնակի հաճելի էր այն, որ նամակ ուղարկողը զինվոր էր, այն էլ այս օրերին....

 

Հ.Գ. Իրական նամակ ստանալը, անկախ բովանդակության, աննկարագրելի ջերմություն  է....

 

Հ.Գ 2 Աստված պահապան բոլոր զինվորներին: Առողջ ու ամուր եղեք: Մասնավորապես ՀՀ զինված ուժերում ծառայող իմ ընկերներ ձեզ շատ եմ սիրում :*

 

Շուշանիկ Հակոբյան