կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-28 11:29
Տարածաշրջան

«Ամեն տարի մարտի 18-ին…». Էրդողանի սպասված «վրիպումը»

«Ամեն տարի մարտի 18-ին…». Էրդողանի սպասված «վրիպումը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քուվեյթ մեկնելուց առաջ օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին:

 

Ըստ Hurriyet-ի՝ ընդդիմադիր կուսակցություններին Չանաքքալե չհրավիրելու վերաբերյալ հարցին Էրդողանն արձագանքել է. «Ճիշտ ասած՝ տեղյակ չեմ՝ հրավիրվե՞լ են, թե՞ ոչ, բայց այսքանն ասեմ, որ ես 12 տարի այս երկրում վարչապետ եմ եղել և ոչ մի անգամ ո’չ  Քըլըչթարօղլուին, ո'չ Բայքալին, ո’չ էլ հարգելի Բահչելիին Չանաքքալեում չեմ տեսել»:

 

Այնուհետև, Չանաքքալեի ճակատամարտի ամսաթվի հարցում ինքն իրեն հակասելով, գուցե նաև գիտակցաբար, Էրդողանն ասել է. «Ամեն տարի մարտի 18-ին՝ Չանաքքալեի միջոցառումներին, ես եղել եմ այնտեղ, սակայն նրանցից ոչ մեկը չի մասնակցել միջոցառումներին: Հիմա էլ ասում են՝ մեզ չհրավիրեցին, դրա համար էլ չգնացինք»:

 

Վերջում Էրդողանը նաև ակնարկել է ընդդիմադիր կուսակցություններին, որ տեղյակ է նրանց հայամետ գործողություններից` ասելով. «Հնարավոր է այլ վայրերում այլ միջոցառումներ են կազմակերպել, ես տեղյակ չեմ»:

 

Հիշեցնենք, որ ընդդիմադիր քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը ապրիլի 24-ին Կ.Պոլսում հայերի հետ միասին ոգեկոչել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: