կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-11 17:31
Մշակույթ

Երկար սպասված պրեմիերա` դեկտեմբերի 27-ին «Անահիտ» մուլտֆիլմը կներկայացվի հանդիսատեսին

Երկար սպասված պրեմիերա` դեկտեմբերի 27-ին «Անահիտ» մուլտֆիլմը կներկայացվի հանդիսատեսին

 

Երկար սպասված «Անահիտ» մուլտֆիլմի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 27-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Մուլտֆիլմի նկարահանման աշխատանքները «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշըն» ստուդիան սկսել էր դեռ 2010թ.` ՀՀ մշակույթի նախարարության պատվերով եւ ֆինանսավորմամբ:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը նշեց, որ դեկտեմբերի 27-ից հետո մուլտֆիլմը կցուցադրվի Երևանի բոլոր կինոթատրոններում:

 

«Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ մտահղացումն իրականացրինք և արդյունքում ստացանք այն, ինչ ուզում էինք: Մուլտֆիլմը նկարահանելու ժամանակ մի շարք դժվարությունների հանդիպեցինք, առանց դժվարության ոչինչ չի լինում: Բոլոր փուլերում էլ դժվարություններ եղել են` մասնագետների, ֆինանսների պակաս, այն, ինչ ցանկացած աշխատանքի է հետապնդում: Սակայն կարող եմ վստահ հայտարարել, որ այդ ամենը մուլտֆիլմի արդյունքի վրա ոչ մի հետք չի թողել: Մենք արեցինք շատ ավելի բարձր մակարդակի մուլտֆիլմ, քան հնարավոր էր»,- ասաց Սահակյանցը:

 

Թե ինչ գույն կավելացնի «Անահիտը» մեր մուլտադարանում, ըստ Սահակյանցի` ժամանակը ցույց կտա: Ի դեպ, մուլտֆիլմը կցուցադրվի նաև տոնական օրերին:

 

«Անահիտ» մուլտֆիլմի կոմպոզիտորն Արմեն Մարտիրոսյանն է, իսկ հերոսներին հնչյունավորել են Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Վարդան Զադոյանը, Խորեն Լևոնյանը: Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական համույթը: