|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
5-րդ գումարման Ազգային ժողովն ունի 6 խմբակցություն: Պատգամավորական խմբեր չկան: Խորհրդարանում են Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Ժառանգություն» կուսակցություններն ու «Հայ ազգային կոնգրես» դաշինքը, որոնք հանդես են գալիս համանուն խմբակցություններով: 2 պատգամավոր էլ ընդգրկված չէ որեւէ խմբակցության կազմում` հանդես են գալիս որպես ազատ պատգամավորներ:
Հասկանալու եւ գնահատելու համար, թե ինչ աշխատանքներ է կատարել խմբակցություններից յուրաքանչյուրը, պետք է նայել դրանց գործողությունների դինամիկային` քվեարկությանը, ակտիվությանը, քանի անգամ են հարցեր բարձրացնել, քանի անգամ են հանդես եկել հայտարարություններով, քանի անգամ են դեմ, կողմ կամ ձեռնպահ քվեարկել, բացակայել եւ այլն: Ընդ որում` այդ ամենը պետք է դիտարկել` հաշվի առնելով խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թիվը:
Parliamentmonitoring.am-ը պարբերաբար կատարում է այդպիսի դիտարկումներ, ստորեւ ներկայացվող ինֆոգրաֆիկայում օգտագործվել են կայքի մշտադիտարկմամբ արձանագրված արդյունքները: